«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Պետականության ներկա ճեգնաժամը լրիվ օրինաչափ է

Պետականության ներկա ճեգնաժամը լրիվ օրինաչափ է
21.07.2024 | 20:18

Հայաստանում իշխանություն լինելը վայելք չէ, այլ տառապանք ու պատասխանատվություն։

Մինչ օրս եղել է բացառապես վայելք, ազդեցության բաժանում, սեփականության վերաբաժանում և անձնական, խմբային բարեկեցության ապահովում։

Ժողովուրդը, որպես կանոն, աջակցել ու աջակցում է սրան (թեկուզ՝ լռությամբ), ուստի պետականության ներկա ճեգնաժամը լրիվ օրինաչափ է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8532

Մեկնաբանություններ